Լրահոս 24/7
15.04.2022

Պետք է չվարանենք խնդիրների մասին բաց խոսելուց․ ՄԻՊ

Պետք է չվարանենք խնդիրների մասին բաց խոսելուց․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հետպատերազմյան իրողությունները և համագործակցության եզրերը» խորագրով ֆորումը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Միջոցառումը կազմակերպվել էր «Կանանց օրակարգ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, որին մասնակցել են տեղական ինքնակառավարման, պետական կառավարման և քաղհասարակության ներկայացուցիչներ։

Ֆորումի նպատակն է հարթակ ստեղծել ներկայացնելու հետազոտական այն աշխատանքները, որոնք իրականացվել են հետպատերազմյան շրջանում՝ թիրախավորելով պատերազմից անմիջապես տուժած խմբերին՝ գենդերազգայուն մոտեցմամբ։ Քննարկումից առաջ բացման խոսքով հանդես եկավ Պաշտպան Գրիգորյանը, ով շնորհակալություն հայտնեց նման միջոցառում կազմակերպելու համար՝ նշելով միջոցառման կարևությունը։ Պաշտպանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ ՄԱԿ-ի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի նշանակության ու կարևորության մասին պատկերացումները թերզարգացած են մեր երկրում։

Առավել մտահոգիչ է փաստը, որ գրեթե չեն լսվում այդ բանաձևի կիրառման գործնական երկարաժամկետ ու կարճաժամկետ օգուտների մասին իմաստալից խոսակցությունները։ «Այլ կերպ ասած, թե ինչ է նշանակում կանանց հավասարապես ներգրավել հակամարտությունների կանխարգելման ջանքերին, խաղաղության բանակցություններին, խաղաղաշինության ու խաղաղապահության, ինչպես նաև հումանիտար արձագանքման ու հետ-կոնֆլիկտային վերականգնման գործողություններին։

Կանանց քաղաքական մասնակցության ակտիվացման, տնտեսական հզորացման մասին շատ ենք խոսում, սակայն կարծում եմ՝ պատերազմից հետո պետք է ակտիվացնենք նաև խոսակցությունն ու կարևորապես՝ կոնկրետ ջանքերը՝ անվտանգության, խաղաղաշինության, կոնֆլիկտների կանխարգելման ու դրա հետևանքների վերացման աշխատանքներում կանանց առավել ակտիվ մասնակցության ուղղությամբ։

Պետք է բաց պահենք մեր միտքը տեսնելու, որ զինված ուժերում և իրավապահ համակարգում կանանց ներգրավումը բարձրացնում է ընդհանուր ծառայության որակն ու արդյունավետությունը։ Պետք է չվարանենք խնդիրների մասին բաց խոսելուց։ Վերջին չորս շաբաթների ընթացքում Արցախում ու Հայաստանում հանդիպել եմ հարյուրից ավելի կանանց ու աղջիկների, ովքեր տեղահանվել են 44-օրյա պատերազմի հետևանքով, կորցրել են ամեն ինչ, շատերը՝ նաև հարազատների, կորցրել են իրենց նորմալ կյանքը։

Հանդիպել եմ կանանց, ովքեր պատերազմի ավարտից հետո արդեն շուրջ երկու տարի սպասում են իրենց ամուսնու, որդու, եղբոր ու հոր վերադարձին գերությունից ու անհայտությունից, ովքեր պայքարում են ու սպասում արդարության։ Հանդիպածս կանանց մեծամասնության դեպքում ընտանիքի խնամքի, շատ հաճախ՝ ապրուստի, երեխաների կրթության, դաստիարակության ու հոգեբանական աջակցության հոգսն այդ կանանց ուսերին է։

Պատերազմներն ու դրա դառնալի հետևանքների ազդեցությունը կանանց վրա անասելի մեծ է։ Հանդիպել եմ կանանց, ովքեր մինչ պատերազմը, չլինելով ընտանիքում որոշումների կայացման մասնակից, այդ ճգնաժամային իրավիճակում իրենց ձեռքն են վերցրել իրենց ընտանիքի ճակատագրերը՝  փրկելով իրենց երեխաներին, հայթայթելով օթևան, ստանալով նոր մասնագիտություն, գտնելով նոր աշխատանք, դնելով նոր նպատակներ ու երազելով լավ ապագայի մասին։ Այդ բոլոր կանայք պետք է ձայն ու իմաստալից մասնակցություն ունենան նոր կոնֆլիկտների կանխարգելման, խաղաղության խոսակցությունների ու որոշումների կայացման գործում, ճգնաժամերի կառավարման հարցերում;

Բարդ իրավիճակներում ադապտացման կարողություն ցուցաբերած ու անելանելի իրավիճակներից ելքեր գտած այդ կանանց պոտենցիալի օգտագործումը մեր պետության ու հասարակության լավ ապագայի վստահելի երաշխիքն է»։

Եվ վերջում Պաշտպանն իր խոսքում նշեց, որ այս օրակարգն առաջ մղելու գործում յուրաքանչյուրը պատասխանատվության իր բաժինն ունի՝ պաշտպանելու, կանխարգելելու, խրախուսելու, մասնակցելու, աջակցելու և վերահսկելու։ Հաջորդիվ, Պաշտպան Գրիգորյանը, վարել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» Հետպատերազմյան ժամանակահատվածում իրականացված քայլերը» խորագիրը կրող քննարկման պանելը, որի ընթացքում բանախոսները ներկայացրել են իրենց հետազոտությունները, ապա ծավալվել է շահագրգիռ քննարկում: 

Լրահոս
Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս
16:20
Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս
Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ Փեզեշքիան
14:44
Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ Փեզեշքիան
Ուրախ եմ լսել, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և մյուսները ապահով ու անվնաս են. վարչապետ
12:53
Ուրախ եմ լսել, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և մյուսները ապահով ու անվնաս են. վարչապետ
ԱՄՆ-ում թղթակիցների ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել. Թրամփը տարհանվել է
12:02
ԱՄՆ-ում թղթակիցների ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել. Թրամփը տարհանվել է
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
17:14
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
15:27
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
15:19
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
14:52
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
13:09
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
11:59
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
16:52
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
16:23
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
15:40
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
15:36
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
15:03
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա