

«Ես՝ Արցախի Հանրապետության՝ ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացի Վահրամ Աթանեսյանս, ՀՀ Կադաստրի պետական կոմիտեից պահանջում եմ հրապարակել 1988թ․ փետրվարից ի վեր ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերած արցախցիների ցուցակը՝ նրանց ունեցվածքի կադաստրային նկարագրությամբ։
Ես՝ ԱՀ քաղաքացի Վահրամ Աթանեսյանս, պահանջում եմ, որ ԱՀ գործող բարձրագույն պաշտոնատար անձինք, նախկին նախագահները, ԱԺ նախկին նախագահները, վարչապետի, կառավարության անդամի, ԱԺ պատգամավորի, գերատեսչության ղեկավարի , ՊԲ եւ զորամասի հրամանատարի, ուժային կառույցների ղեկավարի պաշտոն զբաղեցրած անձինք հրապարակեն գույքի եւ եկամուտների մասին հայտարագրերը, ինչպես նաեւ՝ փոխկապակցված անձանց հետ իրենց տիրապետած սեփականության, արտերկրում սեփականության եւ բանկային հաշիվների մասին ստույգ տվյալներ։
Արցախի Ազգային ժողովին կոչ եմ անում ընդունել ,,Ապօրինի հարստացման բացահայտման եւ ապօրինի միջոցների պետականացման եւ այդ գումարները ԱՀ պաշտպանության կազմակերպման նպատակով օգտագործելու մասին,, օրենք։
Հ․Գ․ Ֆեյսբուքի ընկերներիս եւ բոլոր լրատվամիջոցներին խնդրում եմ հնարավորինս տարածել այս գրառումը եւ կազմակերպել ,,Ապօրինի գույքն ու ֆինանսները բռնագանձել հանուն Արցախի պաշտպանության,, ֆլեշմոբ։
Հ․Հ․Գ․ Յուրաքանչյուրի մասնակցությունը թանկ է։ Այդ ձեւով մենք կարող ենք Արցախի ԱԺ-ին ներկայացնել պահանջ-հանրագիր, որպեսզի քաղաքական ,,լարախաղացությունը,, մի կողմ թողնի եւ անցնի իրոք օրախնդիր հարցերի լուծման այն մանդատի իրացմանը,որ նրան տվել ենք մենք՝ ընտրողներս»,- գրել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…