Լրահոս 24/7

ՌԴ-ն արգելել է Բ․ Ջոնսոնին և նախարարներին մուտք գործել իր տարածք

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են Բրիտանիայի կառավարության անդամների, այդ թվում՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի մուտքը երկիր արգելելու մասին։

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ այս որոշումն ընդունվել է «Բրիտանական կառավարության աննախադեպ թշնամական գործողությունների կապակցությամբ, որոնք արտահայտվել են, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառմամբ»։

Բրիտանական իշխանությունների ռուսաֆոբ կուրսը, որի հիմնական խնդիրն է մեր երկրի նկատմամբ բացասական վերաբերմունք հրահրել, երկկողմ կապերի խզումը գրեթե բոլոր ոլորտներում, վնասում է բուն Բրիտանիայի բնակիչների բարեկեցությանը և շահերին։ Պատժամիջոցների ցանկացած հարձակում անխուսափելիորեն կհարվածի դրանց նախաձեռնողներին և վճռական հակահարված կստանա։

Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքը վերաբերում է 13 անձի, այդ թվում՝ արդարադատության, պաշտպանության, ֆինանսների, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարներին, ինչպես նաև նախկին վարչապետ Թերեզա Մեյին, որն այժմ խորհրդարանի անդամ է։

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուս քաղաքական գործիչների, գործարարների և պետական ​​լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Մեծ Բրիտանիան նաև սեկտորային պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ, որոնք հիմնականում համընկնում են Միացյալ Նահանգների, Եվրամիության և մի շարք այլ երկրների կողմից ձեռնարկված սահմանափակող միջոցների հետ։

Աղբյուրը՝ Meduza-ի։

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։

Թիվ 1

Recent Posts

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

28 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

46 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

1 hour ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

2 hours ago