Լրահոս 24/7

ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության մասնագիտական օրվա առթիվ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության մասնագիտական օրվա առթիվ․

«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Ձեր զգոն ու կարեւոր աշխատանքը մեր քաղաքացիների անվտանգության եւ պաշտպանվածության գրավականն է: Ռիսկային, բարդ ու չափազանց պատասխանատու մասնագիտություն եք ընտրել, հարգելի՛ ոստիկաններ, սպաներ ու ենթասպաներ, ինչն առանց անմնացորդ նվիրումի դժվար թե հնարավոր է պատվով իրականացնել:

Ոստիկանության համակարգի բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, եւ հաջողված սերնդափոխությունը կամաց-կամաց վերացնում է կոռումպացված ոստիկանի կարծրատիպը: Մենք ամենուր հանդիպում ենք հանդուրժող, կարգուկանոն հաստատող, երթեւեկը կարգավորող երիտասարդների, ովքեր իրենց ջանասիրությամբ համակարգ են ձեւավորում եւ դառնում բարեփոխված ոստիկանի օրինակելի կերպար:

Հարգելի՛ ոստիկաններ, աշխատանքի բերումով հաճախ եք վտանգի ենթարկում սեփական կյանքը, ձեր առողջությունն ու ընտանիքին հատկացվելիք ժամանակը: Շնորհակալություն Ձեր համբերատար ընտանիքներին, որոնք հպարտանում են ձեզնով ու ոգեւորվում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով: Հանցավորության դեմ անհանդուրժող պայքար եւ բարի ծառայություն եմ մաղթում, մասնագիտական առաջխաղացում եւ նորանոր բարեփոխումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ մեր քաղաքացիների ապահովության»:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago