

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Այսօր մեր ժողովուրդն ու մեր եկեղեցին մեծ խանդավառությամբ և հանդիսավորությամբ նշում է ամենասիրելի և ամենալուսավոր տոներից մեկը՝ Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը։
Քրիստոնեությունը պետական կրոն աշխարհում առաջինը հռչակած հայ ժողովուրդը, կարծես, կրկնել է Քրիստոսի ճակատագիրը։ Ցեղասպանությունից հետո վերածնունդ ապրելով, մենք արժանապատվորեն անցանք փոթորկահույզ 20-րդ դարի խորդուբորդ ճանապարհներով, վերականգնեցինք մեր անկախությունը և վստահորեն կերտում ենք ապագան։
Սուրբ Զատիկն ավանդաբար ընտանեկան տոն է, և ես բոլոր հայ ընտանիքներին՝ ձեր օջախներին ի սրտե մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք, համերաշխություն և ամենայն բարիք։
Թող գարնան զարթոնքի այս տոնական օրը մեր հայրենակիցներին, համայն աշխարհասփյուռ հայությանը պարգևի բարօրություն, լավատեսություն, արևշատություն, ինչպես նաև անսպառ իմաստություն և անսասան վճռականություն՝ առկա դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելիս, բոլորիս մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ հայրենի երկիրը շենացնելու նվիրական գործում:
Եվ այսօր, ինչպեսև դարեր ի վեր, մենք սիրով, հույսով և հավատով կրկնում ենք
այս երջանկաբեր ավետիսը՝
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…