Լրահոս 24/7

Ա. Վանեցյանը գտնվում է Ազատության հրապարակում և չի պատրաստվում տուն գնալ

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտարարել է, որ գտնվում է Ազատության հրապարակում և չի պատրաստվում տուն գնալ:

«Ես եկել եմ Ազատության հրապարակ, չեմ պատրաստվում այլևս վերադառնալ տուն: Ուզում եմ լինել այստեղ, շփվել բոլորիդ հետ, խոսենք, հասկանանք՝ ինչ է կատարվում և ինչ պետք է անենք։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի ժողովուրդ, ես լինելու եմ այստեղ, խնդրում եմ եկեք Ազատության հրապարակ, եկեք միասին համախմբվենք, հզորանանք, ուժեղանանք և պայքարենք հանուն ՀՀ-ի, հանուն Արցախի և հանուն հայ լինելու»,- իր խոսքում ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով՝ եկել է այն կրիտիկական պահը, որ այլևս հոդվածներ գրելով, ելույթներ ունենալով, «Ֆեյսբուք»-ում ստատուս գրելով ոչ մի բանի չեն կարող հասնել:

Վանեցյանի խոսքից, սակայն, չի հասկացվում՝ արդյոք շուրջօրյա նստացո՞ւյց է հայտարարում ինքը, թե՞ ոչ: Պարզ չէ նաև՝ գործողությունը «Պատիվ ունեմ» խմբակցության ողջ կազմով են իրականացնո՞ւմ, թե՞ ինքը միայնակ:

Հ.Գ. Ավելի ուշ Արթուր Վանեցյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «Հայրենիք» կուսակցության հայտարարությունը, որի համաձայն՝ գործողությունն իրականացնում են «Հայրենիք» կուսակցության անդամներով: Այսպիսով՝ հայտարարությունից պարզ է դառնում, որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների և Վանեցյանի դիրքորոշումներում տարամերժություն կա:

Թիվ 1

Recent Posts

«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…

2 hours ago

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

16 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

16 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

17 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

17 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

17 hours ago