

Ուկրաինայի իշխանությունները կոչ են արել Լուգանսկի բնակիչներին տարհանվել առանց հապաղելու։
«Հաջորդ շաբաթը կարող է դժվար լինել: Այն կարող է լինել վերջինը, երբ մենք դեռ հնարավորություն կունենանք ձեզ փրկելու», – երեկ ասել է Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը: «Ողջ մնալը միակ բանն է, որ ձեզնից պահանջվում է», – ասել է նա:
Ռուս զինվորականները, մինչդեռ, շարունակում են Մարիուպոլի պաշարումը։ Երեկ առավոտյան նրանք առաջարկել էին հանձնվել քաղաքում մնացած ուկրաինական ուժերին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները պատսպարվում են «Ազովստալ» գործարանի տարածքում։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հանձնվելու մտադրություն չունեն, Մարիուպոլն էլ «դեռ չի ընկել»։
Երեկ ուկրաինացի քաղաքական գործիչները հայտարարել են նաև, որ ճակատամարտը հանուն Մարիուպոլի կարող է դառնալ «կարմիր գիծ» հետագա բանակցությունների համար։ Այդ մասին ավելի վաղ խոսել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այսօր առավոտյան Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտարարել է քաղաքի վրա հինգ հրթիռային հարվածի մասին, մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Աղբյուրը՝ Azatutyun.am:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…