Լրահոս 24/7

Վանեցյանը Ազատության հրապարակում հեծանիվ է վարել

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել է, որ գիշերվա ընթացքում միջադեպեր չեն գրանցվել, ամեն բան անցել է հանգիստ:

«Գիշերը հանգիստ է անցել, որևէ խնդիր չի եղել. պայմանները իրականում բարդ են, չեն թողնում, որ տաքացուցիչներ, վրաններ լինեն, բայց մենք գիտենք՝ ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու»,- նշել է ՀՀ ազգային անվտանգության նախկին տնօրենը:

Առավոտյան քաղաքացիներից մեկը իր հեծանիվը տվել է նստացույց հայտարարած Վանեցյանին, որպեսզի նա վարի, և լրագրողներին հորդորել է նկարել այդ պահը:

«Նկարեք, Վանեցյանը՝ իմ հեծանիվով, իսկ Ալեքսանդր Մակեդոնացին՝ իր ձիով: Էս «Խամեռ»-ը քշի: Ֆռա, Վանեցյան, ֆռա, երեք անգամ Հովհաննես Թումանյանի կողքով ֆռա: Ես տալիս եմ իմ սիրտը, որ մի մատով միասին թուրքերին վերացնենք: Ես կլինեմ քո խորհրդատուն, դու կղեկավարես երկիրը, կամ ես կղեկավարեմ, դու կլինես խորհրդատուն»,- ասել է քաղաքացին:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

23 minutes ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

32 minutes ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

43 minutes ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

1 hour ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

2 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

2 hours ago