

Թուրքական բանակի ստորաբաժանումներն անցած գիշեր հատել են Իրաքի հետ սահմանը։
Պաշտոնական Անկարայի պնդմամբ, Իրաքի հյուսիսային շրջաններում իրականացվող գործողության թիրախը Քրդական բանվորական կուսակցության (PKK) այստեղ գտնվող ճամբարներն են։
«Ցամաքային գործողությունները ուղեկցվում են օդային հարվածներով», – հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տեղեկություններով՝ գործողության ընթացքում թուրքական բանակը ռազմական ինքնաթիռներից բացի նաև անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ է կիրառում, որոնց միջոցով հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկների դեսանտավորում է իրականացվել։ Սրան զուգահեռ, ըստ նույն աղբյուրի, թուրքական հեռահար հրետանին հարվածներ է հասցնում Իրաքի տարածքին։
«Ինչպես և պլանավորվել էր, գործողությունը հաջող է ընթանում։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հետագայում ևս դրա հաջող ընթացքը երաշխավորված լինի։ Մենք լի ենք վճռականությամբ՝ փրկել մեր պետությունը այն ահաբեկչական սպառնալիքից, որ հետապնդում է մեզ 40 տարի շարունակ։ Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի չեզոքացվել վերջին ահաբեկիչը», – գործողության ընթացքը մեկնաբանելով՝ այսօր հայտարարում էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Աղբյուրը՝ Azatutyun.am:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…