

«Օսիպովը (առաջ Օսիպով էր, հիմա է՝ Օսիպյան) հարցազրույց է տալիս ու ասում է ոստիկանները պիտի ապօրինի հրամանները չկատարեն:
2003-ին, երբ կապիտան էիր և Վարյանի հրամանով ինձ ու իմ ընկերներին չէիր թողնում մտնենք 27-ի դատավարությանը, օրինակա՞ն հրաման էիր կատարում։
Երբ երթերի ժամանակ քո կարմիր բերետավորների վերջին շարքերից մարդկանց էին գողանում ու բերման ենթարկում, օրինակա՞ն հրաման էիր կատարում։
Երբ 2004-ի ապրիլի 12-ի կեսգիշերին կարմիր բերետավորներով, ցուցարարներին ջրցան մեքենաներով ջրելուց հետո էլեկտրաշոկում էիք, կանանց ու աղջիկների դաժան ծեծի ենթարկում, Էրեբունիի ոստիկանությունում աղջիկներին բռնաբարությամբ վախեցնում, օրինակա՞ն հրաման էիք կատարում։
Մոռացե՞լ ես մարտի 1-ի առավոտյան Մաշտոցի պողոտայում հատուկ ջոկատայինների ենիչերական պահվածքը, կամ 2008-ի մեր նստացույցը Հյուսիսային պողոտայում ու անձամբ քո պահվածքը։
Վալերիյ, մենք չենք մոռացել։ Դու ինձ լավ ճանաչում ես։ Ամոթ է, լռիր»,- գրել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…