Լրահոս 24/7

Վ․ Հակոբյանը՝ Ա․ Վանեցյանի Ազատության հրապարակում նստացույցի մասին

Ինչքանով որ հասցրի հետևել պարոն Վանեցյանի գործողություններին, նկատեցի, որ նա հեծանիվ էր վարում այնտեղ: Գնահատականը ժամանակի ընթացքում պետք է տանք, տեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան:

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում հայտարարած նստացույցին:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և այնտեղ ապրող քաղաքացիները ակցիաների միջոցով կարող են արտահայտել իրենց դիրքորոշումը:

«Միգուցե Ազատության հրապարակը ավելի արդյունավետ գրասենյակ դառնա պարոն Վանեցյանի համար, քան Ազգային ժողովի իր աշխատասենյակը, որովհետև ես առնվազն չեմ հիշում, որ պարոն Վանեցյանը խորհրդարանական ակտիվությամբ փայլի»,- նկատեց Վաղարշակ Հակոբյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ այդ բողոքի ցույցերը նպատակ ունեն կանխել Արցախը հանձնելու իշխանությունների քայլերը, Հակոբյանն արձագանքեց.

«Նախ, ձեր ձևակերպումները հեռու են իրականությունից: Իշխանություններն անում են ամեն ինչ, որ Արցախի հարցում առկա շատ բարդ գործընթացը հանգուցալուծվի՝ ի նպաստ Արցախի և Հայաստանի ժողովրդի: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր մտածում են Հայաստանի ու Արցախի մասին, նրանք Ազատության հրապարակում անելիք չունեն: Նրանց անելիքը սկսվում և ավարտվում է կառավարող ուժի հետ միասին մտածելով, թե է՞լ ինչ պետք է անենք մենք, որ ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի՝ ի նպաստ ՀՀ-ի ու Արցախի»:

Պատգամավորի խոսքով՝ իրենք արել և անում են ամեն ինչ, որ հարցի հանգուցալուծումը լինի Արցախի ու Հայաստանի շահերին համապատասխան:

«Բառախաղով, դրոշներն ամբիոնին փակցնելով՝ մենք Արցախի հարցը չենք կարող լուծել: Կարող ենք հարցը լուծել դիվանագիտությամբ, քաղաքական որոշումներով: 20-30 տարի մենք Արցախի հարցում զբաղվել ենք բառախաղով, կենացներով, պոպուլիզմով և դրա վերջը տեսել ենք՝ ինչ է: Խնդրում եմ բոլորին, եկեք դուրս գանք այդ իրավիճակից ու ռեալ հասկանանք՝ ինչ ենք անում»,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի՝ ինքը երբեք չի եղել ներկա մի քննարկման, որտեղ խոսել են այն մասին, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: «Մի դարձեք կեղծ օրակարգերի զոհ, մի տարածեք այդպիսի տեղեկություն»,- հորդորեց պատգամավորը:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

15 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago