Լրահոս 24/7

Վանեցյանը` Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին թողնելու իր նախկին հայտարարության մասին

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն՝ իր ասուլիսում անդրադարձավ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին թողնելու վերաբերյալ իր նախկին հայտարարությանը։ Factor.am-ը հարց ուղղեց. «2020 թվականի նոյեմբերին 11-ի Ձեր հարցազրույցում հայտարարել եք.

«Հասել ենք այն հանգրվանին, որ ավելի լավ է որևէ բան չստորագրվեր, և թողներ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին, բայց Սյունիքով տարածք չտայինք, Քարվաճառ ու Լաչին չտայինք»: Այժմ պայքարում եք Արցախի համար, արդյո՞ք հակասություն չեք տեսնում այդ հայտարարության և այժմյան պայքարի միջև:

Ի պատասխան այս հարցի՝ Վանեցյանը կարծիք հայտնեց, որ իշխանական մամուլը փորձում է իր միտքը մանիպուլացնել. «Ես ասել եմ, որ ավելի լավ է, ոչ մի թուղթ չստորագրել։ Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ ինքն այդ փաստաթուղթը ստորագրել է, որովհետև Արցախի տարածքում եղել է 25.000 զինվոր և իբր փրկել է հենց այդ զինվորների կյանքը։

Ես ասել եմ, որ ավելի լավ է որևէ բան չստորագրել ու զորքերը հետ քաշել Քարվաճառ, դեպի Լաչին, որպեսզի 100 % պաշտպանված լինեն ՀՀ սահմանները՝ Գեղարքունիք, Սյունիք։ Կրկնում եմ, ավելի լավ էր քաշվել Քարվաճառ ու Լաչին, բայց չստորագրել նոյեմբերի հայտարարությունը»։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

11 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

13 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

14 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

16 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

16 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

17 hours ago