

«Այսօր ինձ ասեցին, որ Վանեցյանենք, պարզվում է, ծանր են տարել իրենց փախուստի մասին գրածս և հայտարարել են, որ դատի կտան ինձ։
Վերջապես լավ առիթ կլինի, որ Վանեցյանի հերոսությունների ականատեսները գան ու հրապարակային դատավարության ժամանակ պատմեն, թե ոնց է նա փախել։
Ավելին, վերջապես լույս կսփռվի այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք Վանեցյանը փախել է շտապ օգնության մեքենայով։ Այդ մասին շատ հրապարակումներ են եղել (բայց ես կասկածում եմ շտապ օգնությամբ փախնելու տեղեկության իսկության վրա)։
Ընդորում, նաև հնարավորություն կլինի, որ մարդիկ հասկանան, որ դասալքությունը դա փախուստի մասնավոր դեպք է և որ ամեն դե-ֆակտո փախուստ չէ, որ քրեադատավարական իմաստով դասալքություն է»,- գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ եթե Վանեցյանը և իր գումարտակը չփախներ Շոշ գյուղից, Արցախը, հավանաբար, այդքան տխուր վիճակում չէր լինի։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…