Լրահոս 24/7

«Մոսկվա» հածանավից անհետացած ժամկետային զինծառայողի հայրը կդիմի զինվորական դատախազություն

Յալթայի բնակիչ Դմիտրի Շկրեբեցը հարցում է գրել Սիմֆերոպոլի զինկոմիսարիատին այն բանից հետո, երբ իրեն տեղեկացրել են, որ իր որդին՝ 19-ամյա ժամկետային զինծառայող Եգորը, ով ծառայում էր «Մոսկվա» հածանավում, անհետացել է անձնակազմի տարհանման ժամանակ։ Դմիտրի Շկրեբեթի հետ անհայտ կորած նավաստիների ևս երկու ընտանիքներ հարցում են գրել։ Շկրեբեսը Настоящее время-ին ասել է, որ մտադիր է դիմել զինվորական դատախազություն միջադեպի կապակցությամբ:

«Բոլոր մեղավորները պետք է պատժվեն իրենց արածի համար, ավելի ճիշտ՝ չանելու համար, որովհետև 19-20 տարեկան այս տղաները իրենց այս գործողությունների ժամանակ չպետք է լինեին այնտեղ, նրանց պետք է իջեցնեին Սևաստոպոլ, գուցե տեղափոխեին և գործուղեին մեկ այլ ստորաբաժանում, բայց չպետք է մասնակցեին այդ ամենին»,- ասել է Դմիտրի Շկրեբեցը։

Նրա խոսքով՝ որդին չէր պատրաստվում ստորագրել պայմանագիրը՝ ցանկացել է մեկ տարի ծառայել նավի խոհարարի պաշտոնում և վերադառնալ ուսմանը, որպեսզի քաղաքացիական մասնագիտություն ստանա։ Եգորը երդում է տվել 2021 թվականի հուլիսին, և երբ սկսվել է «հատուկ ռազմական գործողությունը», նա հայտնվել է «Մոսկվա»-ի անձնակազմում։

«Երբ այդ ամենը տեղի ունեցավ, այո, ես պարզեցի, որ նրանց ոչ ոք չի իջեցրել, առաջին իսկ արշավից ի վեր, նրանք նավի վրա էին: Բայց եթե ես այս ամբողջ աղմուկը բարձրացնեի այն ժամանակ դա կլիներ գաղտնի տեղեկատվության բացահայտում: Պետք է բացել այս ամբողջ թարախակույտը և պատժել բոլոր մեղավորներին, թե ինչու տղաներին դուրս չեն թողել։

Ծնողները իմացել են, որ Եգոր Շկրեբեսն անհետացել է Սևծովյան նավատորմի սպաից, ով զանգահարել է իրենց և հայտնել, որ փրկարարական գործողության ընթացքում 19-ամյա ժամկետային զինծառայողը ծովում է եղել։

«Ուղիղ երեկոյան սպաներից մեկը մեզ հեռախոսով ասաց, որ ինքը հիվանդանոցում վիրավորների և մահացածների թվում չէ, հարցրինք՝ ի՞նչ հավանականություն կա, որ իրեն գտնեն, նա ասաց, որ հաշվի առնելով ջրի ջերմաստիճանը, հավանականությունը շատ քիչ է։ Նմանատիպ ինֆորմացիա ուներ մեկ այլ ընտանիք ևս։ Այսինքն՝ պարզվում է, որ տարհանման ժամանակ տղաների մի խումբ պարզապես հայտնվել է ծովում՝ սառը ջրում, որում դժվար է մնալ 5-7 րոպեից ավելի: Ցանկացած մարդ հասկանում է, որ բաց ծովում «անհայտ կորած» կարգավիճակը երկար չի կարող տեւել, ո՞ւր գնալ այնտեղ, միանշանակ տեղեկություններ կան, որ ինչ-որ մաս, չգիտեմ, թե որը, եղել է ջրի մեջ»:

Շկրեբեցը պատմել է, որ որդու անհետացման լուրից հետո ինքը գնացել է Սևաստոպոլի բոլոր հիվանդանոցները, որտեղ պահվում են վիրավորները, բայց Եգորը ոչ մեկում չի եղել։ Ըստ նրա՝ «մոտ 20 ընտանիք» նույնպես փնտրում էր իրենց որդիներին, և, հավանաբար, շատ ավելի շատերը։

Մանրամասները՝ աղբյուրում։

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։

Թիվ 1

Recent Posts

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

23 minutes ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

25 minutes ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

2 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

18 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

19 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

21 hours ago