Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Նրանք անդրադարձել են ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին, հաղորդում է կառավարության լրատվականը:
Փաշինյանը և Միշելը քննարկել են նաև Եվրամիության Արևելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը:
Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը` ընդգծելով ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարևորությունը:














