Կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Գագարին ներդրումային ծրագրի վրա աշխատելու համար։
Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ծրագիրը բարդ է, հավակնոտ և ռիսկային, բայց Դար հիմնադրամի թիմի, հոլանդական MVRDV-ի և խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների հետ այսպիսի ծրագիր իրագործելը մեծ պատասխանատվություն ու պատիվ է, իսկ թիրախավորված արդյունքը՝ բեկումնային։














