Լրահոս 24/7
19.04.2022

Ռ․ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել հարկ վճարողի օրվա առթիվ

Ռ․ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել հարկ վճարողի օրվա առթիվ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ:

Հարկ վճարելը սահմանված է որպես սահմանադրական պարտականություն։ Ժողովրդավարական հասարակությունում հարկ վճարելը պետության և քաղաքացու միջև կնքված համաձայնության կարևորագույն բաղկացուցիչն է, որով քաղաքացիները ոչ միայն լիազորում են իրենց անունից գործել, այլև՝ դրա համար ստեղծում իրական հնարավորություններ։

Անկախությունից ի վեր՝ շարունակաբար, այս գիտակցումն ավելի է ամրապնդվում։ Հայաստանի Հանրապետությունում անվտանգային, սոցիալական խնդիրների լուծումը, օրինականության ամրապնդումը, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովումն անմիջական կախման մեջ են հավաքվող հարկերից։ Հայրենիքը սիրելու, հայրենիքի մասին հոգ տանելու լավագույն և ամենակարևոր դրսևորումը սահմանադրական պարտականությունների, այդ թվում՝ հարկ վճարելու կատարումն է։

Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ կառավարությունը որդեգրել է հարկ վճարողների և հարկային մարմնի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման և օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու քաղաքականություն:

Կարող եմ գոհունակությամբ փաստել, որ վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցվել հարկ վճարողների և հարկային մարմնի միջև կառուցողական երկխոսության զարգացման, հարկային կարգապահության մակարդակի բարձրացման և հարկ վճարելու մշակույթի արմատավորման ուղղություններով:

Օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է, որին այսօր ձգտում է յուրաքանչյուր գործարար: Օրինապահ հարկ վճարողների համար գնալով ավելի անտեսանելի է դառնալու հարկային և մաքսային վարչարարությունը, իսկ ՊԵԿ-ն ընկալվելու է որպես գործընկեր։

Հարգելի՛ գործարարներ, վստահեցնում եմ, որ ձեր բարեխիղճ վարքագիծը, օրինապահությունը և հարկ վճարելու մշակույթի առավել արմատավորումը մշտապես արժանանալու է պետության խրախուսանքին և աջակցությանը:

Կրկին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր պետականության ամրապնդման, մեր և գալիք սերունդների լուսավոր ապագայի:

Հ․Գ․ 1992 թվականի ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ձևավորվել են հարկային համակարգը, դրա սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները: Նպատակ ունենալով ընդգծել հարկ վճարողների դերը պետականաշինության գործում և խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ 2021 թվականին որոշում է ընդունվել ապրիլի 19-ը սահմանել որպես Հարկ վճարողի օր»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է