Լրահոս 24/7
19.04.2022

Լավրովը հայտարարել է Ուկրաինայում «հատուկ գործողության» նոր փուլի մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը India Today-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը սկսում է Ուկրաինայում «հատուկ գործողության» հաջորդ փուլը:

«Այս գործողությունը շարունակվելու է։ Այժմ սկսվում է այս գործողության հաջորդ փուլը։ Վստահ եմ, որ սա կլինի ամբողջ հատուկ գործողության շատ կարևոր պահը»,- ասել է նախարարը (մեջբերումը՝ «Ինտերֆաքս»-ից): Լավրովն ասել է, որ «հատուկ օպերացիան» ուղղված է «Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմանը»:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք կիրառել «հատուկ գործողության» ժամանակ։ «Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը, մենք խոսում ենք միայն սովորական սպառազինությունների մասին»,- ասել է Լավրովը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Սերգեյ Լավրովի հարցազրույցի ամբողջական տարբերակը դեռ չի հրապարակվել։ India Today ալիքի կայքում և սոցիալական ցանցերում առկա են հարցազրույցից միայն հատվածներ:

Ուկրաինայի պատերազմի ժամանակ բազմիցս բարձրացվել է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման հարցը։ Փետրվարի վերջին՝ պատերազմի մեկնարկից մի քանի օր անց, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց հատուկ հերթապահության դնել այսպես կոչված միջուկային եռյակը, որը ներառում է տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ:

Աղբյուրը՝ Meduza-ի։

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54