Լրահոս 24/7
19.04.2022

Երեւանի փողոցներից մեկը կանվանակոչվի Խորեն Աբրահամյանի անունով

Երեւանի փողոցներից մեկը կանվանակոչվի  Խորեն Աբրահամյանի անունով

Երեւանի ավագանին այսօր հաստատեց Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկն անվանակոչելու մասին նախագիծը: Կենտրոնի Մայիսյան փողոցն անվանափոխվեց թատրոնի եւ կինոյի անվանի դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի անվամբ՝ «Խորեն Աբրահամյան փողոց»:

Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930 թվականի ապրիլի 1-ին, Երևանում: 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1974-1984 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988-1995 թվականներին՝ գեղարվեստական ղեկավարը, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահը: 1985-1988 թվականներին եղել է Լենինականի պետական թատրոնի (այժմ՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) դերասան և գլխավոր ռեժիսորը:

1980-1995 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1969 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1980 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը, 1981 թվականին՝ ԽՍՀՄ պետական մրցանակի, 2000 թվականին՝ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը և ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Թատրոնի և կինոյի անվանի դերասան Խորեն Աբրահամյանը մասնակցել է բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների, նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի կինոնկարներում:

Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են՝ Ա. Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ), Գ. Բորյանի «Կամրջի վրա» (Արմեն), Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա), Գ. Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Վ. Շեքսպիրի «Կորիոլան» (Կորիոլան), «Օթելլո» (Օթելլո), Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Ավետյան), «Ավերված քաղաքի առասպելը» (Արշակ թագավոր) և այլն: Նկարահանվել է հայկական մի շարք ֆիլմերում՝ «Առաջին սիրո երգը» (Արսեն, 1958թ.), «Սարոյան եղբայրներ» (Գևորգ, 1968թ.), «Տերը» (Ռոստոմ, 1968թ.), «Մենք ենք, մեր սարերը» (Պավլե, 1969թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (Արմեն, 1972թ.) «Երկունք» (Մյասնիկյան, 1977թ.), «Հուսո աստղ» (Տեր-Ավետիս, 1978թ.), «Ապրեցեք երկար» (Սիսակյան,1979թ.) և այլն:

Խորեն Աբրահամյանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին, Երեւանում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է