Լրահոս 24/7
19.04.2022

Օսկանյանը սխալ է՝ «ընդհանուր պետության» առաջարկը չէր ենթադրում ԼՂ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս

Օսկանյանը սխալ է՝ «ընդհանուր պետության» առաջարկը չէր ենթադրում ԼՂ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս

Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է իր հերթական հոդվածը՝ Արցախյան հակամարտության ներկա փուլի վերաբերյալ։ 

Օսկանյանը, նկարագրելով 1998 թվականի հունվարի 8-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի հայտնի նիստից մի դրվագ, անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի «ընդհանուր պետության», Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկներին, որոնք երեքն էլ, ըստ նախկին արտգործնախարարի, ենթադրում էին Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմից դուրս։ 

«․․․Տեր-Պետրոսյանը ինձ դրեց բավական բարդ վիճակի մեջ և իմ ուղղությամբ մեկնելով ձեռքը՝ ասաց. «Թող Վարդանն ասի՝ արդյո՞ք հնարավոր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»․․․ Եվ ես ասացի այն, ինչին հավատում էի. «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»: […] Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»,- գրել է Օսկանյանը իր հոդվածում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Օսկանյանի՝ այս ու հոդվածում տեղ գտած մի քանի այլ պնդումները։ 

Օսկանյանի համար «ընդհանուր պետության» տարբերակը ժամանակին ընդունելի չէր

Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին «ընդհանուր պետության» առաջարկը ներկայացրել են 1998 թվականի նոյեմբերին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ կողմերը կնքում են համաձայնագիր, որով ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորման կարգավիճակ է ստանում «Ադրբեջանի  միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Փաստաթղթով սահմանվում էր, որ ԼՂ-ն մասնակցում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության իրագործմանը միայն այն հարցերում, որոնք «շոշափում են իր շահերը», և որ ամենակարևորն է՝ այդ հարցերի վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել «առանց երկու կողմերի համաձայնության»:

Արցախի բնակիչները, համաձայն ընդհանուր պետության առաջարկի, որպես անձը հաստատող վկայական կունենային Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով»: ԼՂ բնակչությունն իրավունք կունենար նաև ընտրելու իր ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում և մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին:

Ինքը՝ Օսկանյանը, 2012 թվականին Mediamax գործակալությունում հրապարակված ««Ընդհանուր պետության» գաղափարի ծնունդը» վերտառությամբ հոդվածում խոստովանում է, որ այդ փաստաթղթի «մի քանի դրույթներ Ղարաբաղին լուրջ կախվածության մեջ էին դնում Ադրբեջանից»։ 

«Իհարկե, «ընդհանուր պետության» վերաբերյալ փաստաթուղթը ընդունելի չէր նաև հայկական կողմի համար՝ չնայած, որ դրանում փորձ էր արվում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ զուտ հորիզոնական կապեր հաստատել, դրա մի քանի դրույթներ Ղարաբաղին լուրջ կախվածության մեջ էին դնում Ադրբեջանից»,- գրել էր Օսկանյանը։ 

Այսպիսով, Օսկանյանի այն պնդումը, թե «ընդհանուր պետության» տարբերակը ենթադրում էր Արցախի ինքնորոշում Ադրբեջանի կազմից դուրս, չի համապատասխանում իրականությանը։

Աղբյուրը՝ Fip.am:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է