Լրահոս 24/7
19.04.2022

Հրապարակվել է ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վ․ Պուտինի համատեղ հայտարարությունը

Հրապարակվել է ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վ․ Պուտինի համատեղ հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով` 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց է կատարել Ռուսաստանի Դաշնություն: Հանդիպման ավարտից հետո երկու երկրներ ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Որոշվել է նպաստել մշտական հիմքի վրա հայաստանյան և ռուսաստանյան հասարակությունների երկխոսության հիմնմանը՝ նպատակադրվելով դրա առաջին նիստը անցկացնել 2022թ.՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այս մասով հայտարարության մեջ նաև ասված է. 

«1.  Առաջնորդները, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին բնորոշ կառուցողական և վստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգի շուրջ, գոհունակությամբ նշեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմաբնույթ փոխշահավետ դաշնակցության զարգացման դրական դինամիկան: Նաև քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր:

2. Կողմերը, պատմական նշանակություն տալով պետությունների միջև 1992թ. ապրիլի 3-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, հաստատեցին միջպետական հարաբերությունների համապարփակ խորացման և ընդլայնման մտադրությունը 1997թ. օգոստոսի 29-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրում և 2000թ. սեպտեմբերի 26-ի Դեպի 21-րդ դար ուղղված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա: Համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսաստանյան հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացումը նպաստելու է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների արմատական հետաքրքրությունների և ձգտումների իրագործմանը, տարածաշրջանային անվտանգության և կայության ամրապնդմանը, երկու երկրների միջազգային հեղինակության ամրապնդմանը:

3. Առաջնորդները համաձայնեցին, որ 2022թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին առնչվող համատեղ միջոցառումների կազմակերպումը կծառայի երկկողմ փոխգործակցության առաջմղմանը, դրա ռազմավարական ուղղվածության և առանձնաշնորհյալ բնույթի ամրագրմանը: Պայմանավորվեցին, հոբելյանի կապակցությամբ անցկացնել Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում, Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում, հայ-ռուսաստանյան բարեկամության հուշարձանի հիմքի տեղադրումը Երևանում և մի շարք այլ միջոցառումներ, որոնք կսերտացնեն մեր ժողովուրդների միջև միջմարդկային շփումները»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է