Լրահոս 24/7
20.04.2022

Ժան-Լյուկ Մելանշոնը հավակնում է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնին

Ժան-Լյուկ Մելանշոնը հավակնում է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնին

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երրորդ տեղը գրաված ձախակողմյան քաղաքական գործիչ Ժան-Լյուկ Մելանշոնն ակնկալում է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ստաձնել վարչապետի պաշտոնը: Այդ մասին նա ասել է BFM ֆրանսիական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում:

«Խնդրում եմ ֆրանսիացիներին սատարել ինձ և ընտրել վարչապետ», – հայտարարել է Մելանշոնը՝ նշելով, որ «խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան նախագահական ընտրությունների յուրօրինակ ամփոփում և երրորդ փուլ»:

Ավելի վաղ գործող նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, թե երկրորդ փուլում հաղթելու դեպքում ինքը կարող է ձախ ուժերի ներկայացուցչին վստահել կառավարության ձևավորումը:

«Հինգերորդ Հանրապետության պատմության ընթացքում չի եղել մեկ ուրիշ նախագահ, ով իր քաղաքական մեծամասնության շրջանակից դուրս է որոնել [երկրի կառավարման համար պիտանի] տաղանդներ», – ընդգծել է Մակրոնը:

Ապրիլի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով պայքարը երկրորդ փուլում շարունակելու են Մակրոնը և ազգայնական լիդեր Մարին Լը Պենը: Ենթադրվում է, որ Մելանշոնի աջակիցների մոտ 35 տոկոսը կքվեարկի Մակրոնի օգտին, իսկ 27 տոկոսը՝ Լը Պենի: Մելանշոնն աջակիցներին կոչ է արել քվե չտալ Լը Պենին:

Երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին: Ըստ վերլուծաբանների՝ Մակրոնն ունի հաղթելու լավ հնարավորություններ:

Խորհրդարանական ընտրությունները Ֆրանսիայում նույնպես տեղի կունենան երկու փուլով՝ հունիսի 12-ին և 19-ին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է