ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտին Մատվիենկոյի հետ։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Վարչապետը նաև գրառում է կատարել ՌԴ Դաշնային խորհրդի պատվավոր հյուրերի մատյանում։














