Լրահոս 24/7
20.04.2022

Թովմասյանը խոստանում է՝ կտրուկ քայլերի են դիմելու

Թովմասյանը խոստանում է՝ կտրուկ քայլերի են դիմելու

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ սպասում են, որ փողոցում լայն զանգված հավաքվի, որից հետո կսկսեն իրենց բուն գործողությունները: Միևնույն ժամանակ, ըստ նրա, եթե քաղաքացին չի ուզում երկրում փոփոխություն, նրանք չեն կարող փոխել։ Թովմասյանի հավաստմամբ, սակայն, իրենք տուն չեն գնալու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի հեռացել:

«Ինչ-որ մի բան պետք է սկսել, մենք ինչ-որ մի բան սկսել ենք։ Խորհրդարանական ընդդիմությունը պայքարի տակտիկա է ընտրել ապակենտրոն, ցանցային մեթոդը։ Առաջիկա օրերին դուք կտեսնեք պայքարի մի քանի տարբեր ձևեր։ Մենք սպասում ենք կրիտիկական զանգվածի ձևավորմանը։ Մարդկանց թիվը առաջին օրերին ավելի քիչ էր, և գնալով ավելանում են։ Մեզանից պահանջվում էր գործողություն, մենք սկսել ենք։

Մնացածը՝ քաղաքացիները պետք է միանան մեզ։ Կարծում եմ՝ կմիանան, և մենք կհաջողենք ու  կկարողանանք իրականացնել մեր վճռական քայլերը, բայց դրա համար մեզ անհրաժեշտ է մեր քաղաքացիների կոնսոլիդացիան։ Եթե քաղաքացին չի ուզում երկրում փոփոխություն, դու չես կարող փոխել։ Երբ քաղաքացին դրսևորի ցանկություն, առաջնորդողը կա։ Հիմա մենք սպասում ենք այդ վիճակի հասունացմանը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Թովմասյանը։ 

Հարցին՝ արդյոք կտրուկ գործողությունների դիմելո՞ւ են, ՀՀ ԱԺ պատգամավորը նկատեց. «Մեկ-երկու օրում որևէ փոփոխություն երբեք տեղի չի ունեցել։ Հասկանում եմ բոլորի շտապողականությունը և սպասումները, բայց պետք է իրատես լինենք և հասկանանք, որ գործողությունների մեկնարկը տրված է և պետք է սպասենք համապատասխան իրավիճակի։ Կտրուկ քայլերի համար էլ կա անհրաժեշտ ժամանակ, և այդ ժամանակը գալու է։ Բնականաբար, կտրուկ քայլեր էլ կլինեն»:

Հիշեցնենք՝ շուրջ չորս օր է՝ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր համակիրների հետ միասին նստացույց է իրականացնում Երևանի Ազատության հրապարակում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է