ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մոտակա օրերին կայցելի Հայաստան:
Նրա ղեկավարած պատվիրակությունը նախօրեին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ այցի նպատակը համաձայնեցված հարցերի կատարման ընթացքին ծանոթանալն է:














