ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին շրջայց է կատարել Նիժեգորոդյան Կրեմլում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետն այցելել է Նիժեգորոդյան Կրեմլի զանգակատուն, Զինվորական փառքի ծառուղի և Միքայել հրեշտակապետի տաճար։
Շրջայցի ընթացքում վարչապետը «Անմար կրակ» հուշահամալիրի մոտ հարգանքի տուրք է մատուցել 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին:
Վարչապետը նաև այցելել է Նիժեգորոդյան Կրեմլի արվեստի պետական թանգարան, որտեղ ցուցադրվել են արխիվային նյութեր` Հայաստանի Հանրապետության և Նիժեգորոդյան մարզի կապի վերաբերյալ։














