Լրահոս 24/7

Պլաստիկ շշի փոխարեն՝ ուտելի պատյանով գնդիկներ

Պլաստիկ աղտոտման խնդիրն ավելի քան երբևէ բախվում է մարդկությանը։ Առաջին բանը, որ գալիս է ձեր մտքին, երբ լսում եք «պլաստիկ թափոններ» բառը, պլաստիկ տոպրակներն ու ջրի պլաստիկ շշերն են:

Լոնդոնում գործող Skipping Rocks Lab ստարտափն առաջարկել է հրաժարվել պլաստիկ շշերից, որոնք թեև հարմար են, բայց դրանք քայքայվելու համար դարեր են պահանջվում: Կախված պլաստիկի տեսակից՝ բնության քայքայման համար պահանջվում է 100-1000 տարի: Մինչ այժմ գիտնականները հստակ չգիտեն, թե պլաստիկ շշերը որքան երկար են քայքայվում։

Ներկայումս աշխարհում պլաստիկ թափոնների միայն մոտ 10%-ն է վերամշակվում: Պլաստիկ բեկորների հսկայական քանակությունը մտնում է համաշխարհային օվկիանոս և հանգեցնում նրա բնակիչների մահվան: Խնդիրն այնպիսի չափերի է հասել, որ նույնիսկ հատուկ տերմին է հայտնվել՝ «պլաստիկ աղտոտում»:

Skippings Rocks Lab-ի գիտնականներն առաջարկել են ջրի պլաստիկ շշերի այլընտրանք՝ թափանցիկ էկոլոգիապես մաքուր Ooho! գնդիկների տեսքով, որը բաղկացած է խմելու ջրից և ջրիմուռի մզվածքից պատրաստված ուտելի պատյանից, որն անվտանգ և էժան նյութ է պլաստիկի համեմատ:

Նման կեղևը համ չունի, ուստի դա չի ազդում ներսի ջրի վրա: Բայց ցանկության դեպքում և՛ թաղանթին, և՛ պարունակությանը կարելի է ցանկացած համ տալ: Ջուրը վայելելու համար բավական է կծել թաղանթը կամ պարզապես ուտել ամբողջ գնդակը։ Միևնույն ժամանակ, եթե չուտեք թաղանթը, այն ամբողջությամբ քայքայվում է 4-6 շաբաթվա ընթացքում: Նման փաթեթավորումը կարող է օգտագործվել նաև այլ հեղուկների համար՝ զովացուցիչ ըմպելիքներ, ալկոհոլ, դեղամիջոցներ կամ նույնիսկ որոշ կոսմետիկա։

Ուտելի ջրային փուչիկների գաղափարն առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականին։ Մինչ օրս նախագիծը հավաքել է ավելի քան 1 միլիոն դոլար։ Նրանք ցանկանում են գյուտը ցուցադրել զվարճանքի և սպորտային միջոցառումների ժամանակ․ օրինակ՝ Լոնդոնի մարաթոնին, որի ժամանակ մասնակիցները խմում են մոտ 750 հազար շիշ ջուր։

Առայժմ նորույթը կարելի է գնել միայն Լոնդոնում, սակայն ստեղծողները հույս ունեն այն տարածել աշխարհով մեկ։ Իսկ ուտելի ջրի գնդիկների ստեղծողների գլոբալ նպատակն է արտադրել տարբեր տեսակի ապրանքների համար նախատեսված փաթեթավորում, որը վերամշակելու կարիք չի ունենա։ Ohoo ուտելի ջրի գնդիկները հանրաճանաչ դառնալու բոլոր հնարավորություններն ունեն. մի շարք խոշոր ներդրողներ պատրաստ են ներդրումներ կատարել նախագծում։

Գրիգ Հակոբյան

Թիվ 1

Recent Posts

Երևանի և Լայպցիգի միջև մշակութային փոխանակումներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի նախագահ…

16 minutes ago

«Անորա» ֆիլմի դերասանն ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական կայքի տվյալների բազայում

Օսկարակիր «Անորա» ֆիլմում խաղացած ռուս դերասան Մարկ Էդելշտեյնը ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական «Mirotvorets» կայքի տվյալների…

35 minutes ago

Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյան

«Կիսում եմ գյումրեցիների խաբված լինելու մտահոգությունը, բայց ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե…

57 minutes ago

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 236,8 մլն ֆունտ ստերլինգ է հատկացրել

Մեծ Բրիտանիան 236,8 միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Ուկրաինային 2024–2025 թվականների համար։ Այս մասին հայտնում…

1 hour ago

ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահական նստավայրում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ…

1 hour ago

Մտքեր են փոխանակվել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ

Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ…

2 hours ago