Լրահոս 24/7

Թե բա «Պատիվ ունեմ»… Ո՞նց կարա փախնող սպան պատիվ ունենա․ Դ․Իոաննիսյան

«Փախնողների ու չփախնողների մասին

Մարիոպոլի պաշտպանները, գտնվելով շրջափակման մեջ, սեղմած ատամներով այնքան կռվեցին, որ Պուտինը այսօր հրապարակավ հրաժարվեց իրենց գրոհելու պլաններից:

Մարիոպոլի պաշտպանները չէին ասում «Զելենսկին հողերը ծախեց», չեին փախնում տարբեր հիմնավորումներ հորինելով: Ատամները սեղմում ու անգամ ամենահուսահատ վիճակում գրագետ կռիվ էին տալիս:

Իսկ մեր մոտ Վանեցյանի նմանները մի երկու ընկնող արկի ձայն լսելուց փախնում էին ու հետո բոլորին մեղադրում դավաճանության մեջ:

Թե բա «Պատիվ ունեմ»… Ո՞նց կարա փախնող սպան պատիվ ունենա:

Հ.Գ. Վանեցյանը, բայց, միակ փախնողը չէր: Չեմ կարող չհիշել Հադրութից փախնող մեր բանակի ստորաբաժանումները, որոնք անգրագետ ու վախկոտ հրամանատարության պատճառով չդիմադրեցին քաղաք մտած իրենցից մի քանի անգամ ավելի քիչ ադրբեջանցիներին»,-գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի  «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել այն:

Պուտինը «Ազովստալ»-ի վրա գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։ Փոխարենը Պուտինը հրամայել է այնպես «արգելափակել այդ արդյունաբերական գոտին, որպեսզի նույնիսկ ճանճ չթռնի»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

11 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

11 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

11 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

12 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

13 hours ago