Լրահոս 24/7

Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլը վերահսկողության տակ վերցնելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ազգայնական «Ազով»-ի մայրաքաղաք» Մարիուպոլը վերցվել է վերահսկողության տակ՝ բացառությամբ «Ազովստալ» ձեռնարկության տարածքի։ «Ուկրաինացի մարտիկներն ու օտարերկրյա վարձկաններն» այնտեղ «ապահով փակված են», – հավելել է Շոյգուն։

Պուտինը Մարիուպոլում «մարտական աշխատանքը» «հաջող» է անվանել և խնդրել է պարգևատրման ներկայացնել ռուս զինվորականներին։ Նա հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում «Ազովստալ»-ի գրոհը և հրամայում է չեղարկել այն։ Չարժե «Ազովստալ»-ի նկուղներ և թաքստոցներ ուղարկելով ռուսաստանցի զինծառայողներին՝ վտանգել նրանց կյանքը, ասել է ՌԴ նախագահը և հրահանգել․ – «Այդ արդյունաբերական գոտին այնպես արգելափակեք, որ ճանճը չանցնի»։

Գործարանի հսկայական համալիրի տարածքում մնացել են ավելի քան 2 հազար ուկրաինացիներ, ովքեր մերժում են զենքը վայր դնելու առաջարկը:

Պուտինը հավաստիացրել է, թե հանձնվողների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք կլինի, իսկ վիրավորները բուժօգնություն կստանան:

Մարիուպոլը ռուսական ուժերի թիրախ է դարձել այս պատերազմի, կամ ինչպես Մոսկվան է որակում՝ «ռազմական հատուկ օպերացիայի» առաջին օրվանից՝ փետրվարի 24-ից: «Ազովստալ» ձեռնարկությունը զբաղեցնում է 11 քառակուսի կիլոմետր տարածք, այն կարծես քաղաք է քաղաքի մեջ՝ ստորգետնյա հաղորդակցությունների զարգացած համակարգով, ներառյալ ապաստարաններ:

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել էր, որ նախօրեին փախստականներով ընդամենը չորս ավտոբուս է կարողացել լքել Մարիուպոլը, թեև նախատեսվում էր մի քանի տասնյակ։ Այսօր տարհանումը քաղաքից, որտեղ մնացել է մոտավորապես 120 հազար խաղաղ բնակիչ, կարող է շարունակվել, եթե «իրավիճակը թույլ տա», – ասել էր Վերեշչուկը։

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

6 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

9 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

9 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

9 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

9 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

10 hours ago