Ապրիլի 16-ին Ֆրանսիայի Նիմ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողություն։ Նախաձեռնությունը «Նիմի Հայ- ֆրանսիական բարեկամություն» ասոցիացիայինն էր` ի դեմս ասոցիացիայի նախագահ Արմեն Մարտիրոսյանի:
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Նիմի քաղաքապետ Ժան–Պոլ Ֆուրնիեն, Ֆրանսիայի Ազգային Ժողովի Պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյուման, Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը և այլ պաշտոնյաներ։ Օրը նշանավորվեց նաև մեկ այլ կարևոր իրադարձությամբ. քաղաքային պուրակը, որտեղ տեղադրվեց խաչքարը, անվանակոչվեց ի հիշատակ 1915 թ–ի ապրիլի 24–ի ցեղասպանության անմեղ զոհերի։
Դեսպան Տոլմաջյանն իր ելույթի ընթացքում ընդգծեց Ֆրանսիայի դերն ինչպես ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին ապաստանելու, այնպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։
Նիմի քաղաքապետ Ֆուրնիեն հիշատակի և հարգանքի խոսքով հանդես եկավ` ևս մեկ անգամ վերահաստատելով նաև Հայ–ֆրանսիական հարատև բարեկամությունը։
«Մեզ համար մեծ պատիվ էր կյանքի կոչել նման նախաձեռնություն։ Խաչքարի խորհուրդն իր մեջ ամփոփում է ինչպես Ցեղասպանության նահատակների, այնպես էլ արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների հիշատակը։ Նպատակը` մեր ազգային արժեքների պահպանումն ու հայրենիքից հեռու ապրող մեր հայրենակիցների միավորելն է»,– նշել է Արմեն Մարտիրոսյանը։
Վերջում, ի նշան երախտագիտության, Նիմ քաղաքի քաղաքապետ Ժան–Պոլ Ֆուրնիեն խորհրդանշական հուշամեդալներ հանձնեց Հասմիկ Տոլմաջյանին և Արմեն Մարտիրոսյանին՝ հայկական մշակույթը ներկայացնող խաչքարը քաղաքին նվիրելու համար:
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…
Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…
ՌԴ -ին հստակ երաշխիքներ պետք կգան Սևծովյան նախաձեռնության վերսկսման դեպքում։ Այս մասին հայտարարել է Սերգեյ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին…