Լրահոս 24/7

«Յանդեքս»-ը հայտարարել է ՌԴ-ում և արտերկրում ներդրումների դադարեցման մասին

«Յանդեքս»-ը դադարեցրել է ընկերության ծրագրած շատ ներքին և միջազգային ներդրումներ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ներդրված պատժամիջոցների ֆոնին, ինչպես նաև հետ է կանչել 2022 թվականի իր կանխատեսումը ՌԴ-ի համար։ Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Մենք կրճատել կամ կասեցրել ենք մեր բիզնեսում պլանավորված ներդրումներից շատերը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում: Ռուսաստանում պատժամիջոցների, ռուբլու արժեզրկման կամ սպառողների բացասական տրամադրությունների հետևանքով ցանկացած երկարատև տնտեսական անկում կարող է էական բացասական ազդեցություն ունենալ մեր ֆինանսական վիճակի և արդյունքների վրա: 2022 թվականի մեր նախորդ կանխատեսման վրա այլևս չպետք է հիմնվել, և մենք չենք կարող այս փուլում որևէ հեռանկարային մեկնաբանություն տալ»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Յանդեքս»-ը 2022 թվականի համար կանխատեսել էր 490-500 միլիարդ ռուբլու չափով եկամուտ։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել ընկերության էլեկտրոնային առևտրի բիզնեսի վրա, ասվում է հայտարարության մեջ։

«Յանդեքս»-ն ակնկալում է սպառողական ծախսերի կրճատում, հնարավոր է նաև կրճատել ապրանքների քանակն ու տեսականին։

Զեկույցում նաև պարզաբանվում է, որ Nasdaq-ում առևտրի դադարեցման պատճառով 2025 թվականին մարվող 1,25 միլիարդ դոլարի փոխարկելի պարտատոմսերի սեփականատերերը ներկայումս իրավունք ունեն ընկերությունից պահանջել մարել անվանական պարտատոմսերը:

Թիվ 1

Recent Posts

Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…

2 hours ago

Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…

3 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…

3 hours ago

Հռոմի պապը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ձևավորումը

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…

4 hours ago

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…

4 hours ago

Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…

5 hours ago