Ֆրանսիացի կինոաստղ Ալեն Դելոնի որդին բացահայտել է հոր գաղտնիքը՝ հայտնի դերասանը խնդրել է բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել իր էվթանազիան իրականացնելու համար։
Դելոնն այժմ ապրում է Շվեյցարիայում, որտեղ օրինականացված է կամավոր մահը։ Իսպանական Marca պարբերականը հրապարակել է Դելոնի հրաժեշտի խոսքը իր երկրպագուներին։ Այնտեղ ասվում է.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ուղեկցել և աջակցել են ինձ այս տարիների ընթացքում: Հուսով եմ, որ օրինակ կդառնամ ապագա դերասանների համար ոչ միայն աշխատանքում, այլեւ առօրյա կյանքում` հաղթանակների ու պարտությունների արանքում։ Շնորհակալություն։ Ձեր Ալեն Դելոն»։
Դերասանի ցնցված երկրպագուները չեն կարողացել հավատալ այս լուրերին։ Նրանց համար Դելոնը միշտ հանդես էր գալիս որպես անվախ հերոս, որը պայքարում էր մինչև վերջ։ Անցյալ տարի դերասանն արդեն հայտնել էր էվթանազիայի մասին և այն համարելով ամենատրամաբանական ու բնական արարքը` երբ մարդիկ, հասնելով որոշակի տարիքի, ինչ-որ պահի որոշում են հանգիստ մահանալ առանց հիվանդանոցների և ներարկումների։
Դելոնն իրեն օտար էր զգում ֆրանսիական նոր հասարակության մեջ։ Ցանկացած հարցում նա միշտ բացահայտ արտահայտել է իր տեսակետը։ Վերջերս Ալենը կրքեր բորբոքեց լիբերալ հասարակության շրջանում՝ հայտարարելով, որ գեյերը հանցագործություն են կատարում մարդկային բնության դեմ։
Ուստի դերասանական հանրության շատ ներկայացուցիչներ պահանջեցին նախորդ տարվա Կաննի կինոփառատոնում արտիստին չհանձնել «Ոսկե արմավենու ճյուղ» պատվավոր մրցանակը։ Կինոփառատոնի կազմակերպիչները ստիպված են եղել բացատրել, որ նա այս մրցանակը ստացել է կինոյում ունեցած ներդրման համար, այլ ոչ թե քաղաքական հայացքների համար։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…