Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և Զիմբաբվեի սպորտի նախարարը, գրում է BBC-ն։
Գաղտնի քվեարկության արդյունքում Քովենտրին ստացել է կազմակերպության անդամների ձայների մեծամասնությունը և դարձել առաջին կինը, որը գլխավորելու է ՄՕԿ-ը։ Նա կոմիտեի նոր ղեկավարի պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունիսի 24-ին՝ փոխարինելով Թոմաս Բախին, որը ՄՕԿ-ը գլխավորում է 2013 թվականից։
Քիրստի Քովենտրին լողի կրկնակի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի առաջնությունների բազմակի հաղթող և մրցանակակիր, աշխարհի բազմակի ռեկորդակիր: 2013 թվականից նա ՄՕԿ-ի և Զիմբաբվեի օլիմպիական կոմիտեի անդամ է, 2018 թվականից զբաղեցնում է Զիմբաբվեի սպորտի, հանգստի, արվեստի և մշակույթի նախարարի պաշտոնը: Բացի Քովենտրիից, ՄՕԿ-ի ղեկավարի պաշտոնին հավակնում էր ևս 6 թեկնածու:
Քիրստի Քովենտրին՝ որպես ՄՕԿ-ի նախագահ, պետք է լուծի մի շարք առանցքային հարցեր՝ ապահովելու օլիմպիական խաղերի հետագա հաջողությունը, որոնց կազմակերպումը կոմիտեի գլխավոր խնդիրն է, գրում է BBC-ն։
Դրանց թվում է խաղերին Ռուսաստանի հետագա մասնակցության հարցը։ 2023 թվականին ՄՕԿ-ը հայտարարել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի աշխատանքը կասեցնելու մասին մինչև հետագա ծանուցումը:
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…