Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի ավագանին հաստատել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության առջև գտնվող մայթն «Ուկրաինայի հերոսների պուրակ» անվանելու որոշումը:
Բացի այդ, Ռուսաստանի դեսպանատան մոտ գտնվող ևս մեկ անանուն տարածք կստանա Բորիս Նեմցովի անունը:
Սոֆիայի ավագանին, համերաշխություն հայտնելով ռուսների ագրեսիայից պաշտպանվող ուկրաինացիներին, քվեների մեծամասնությամբ թույլատրել է քաղաքապետարանի շենքի վրա Բուլղարիայի ազգային դրոշի կողքին բարձրացնել նաև Ուկրաինայի կապույտ-դեղին դրոշը:
Այս շաբաթվա ընթացքում Սոֆիա է այցելել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան, որին ընդունել են Բուլղարիայի արտգործնախարար Տեոդորա Գենչովսկան և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Չնայած Ռուսաստանի հետ պատմական սերտ կապերին, Բուլղարիան դատապարտել է ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա:
Մեկ ամիս առաջ Բուլղարիայում անցկացված հարցախույզի արդյունքների համաձայն, բուլղարացիների 61 տոկոսը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, 16 տոկոսն այն արդարացրել է, 23 տոկոսը խոստովանել է, որ չի կողմնորոշվել այդ հարցում:
Միաժամանակ, բուլղարացիների երկու երրորդը նշել է, որ կողմ է Բուլղարիայում ուկրաինացի փախստականներին ապաստան տրամադրելու գաղափարին:
Աղբյուրը՝ Azatutyun.am:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույցում հայտարարել է, որ նախագահ Թրամփը կանի ամեն հնարավորը, որ Իրանը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործերի ընթացքին։ «Ես զարմանքով, եթե անկեղծ…
Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ 6 տարի ժամկետով։ Կառավարությունը քննարկեց որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…
Ֆասթ Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է շուկայում ամենաբարձր տոկոսադրույքով ավանդներ ներդնելու հնարավորություն 367-550 օր ժամկետով՝…
https://youtube.com/watch?v=GLbDPNn9Fxs&si=aQNKrBA0uMLFmMRA