Լրահոս 24/7
21.04.2022

«Мир»-ը ներկայացրել է Մերի Սուքիասյանի ստեղծած «Շաբիգ» բրենդի հաջողության պատմությունը

«Мир»-ը ներկայացրել է Մերի Սուքիասյանի ստեղծած «Շաբիգ» բրենդի հաջողության պատմությունը

Մանկուց նա սիրում էր արվեստը եւ հին թագուհիների մասին գրքերը, այդ պատճառով, ստանալով բիզնես-մենեջերի կրթություն, նա չաշխատեց իր մասնագիտությամբ, այլ որոշեց գործարկել սեփական բիզնես-նախագիծը դիզայնի ոլորտում: Արդեն մի քանի տարի անց կայացավ նրա դիզայներական հագուստի առաջին հավաքածուի ցուցադրությունը, իսկ դրանից մեկ տարի հետո չուշացավ միջազգային հաջողությունը։

26 տարեկանում  Նյու Յորքի հանդիսատեսին նվաճելու, հայրենի պատմությունը չմոռանալու կարեւորության  եւ այլ հարցերի մասին «Мир» հեռուստաընկերության  «Եվրասիա, հաջողության պատմություն» հերթական թողարկման ժամանակ պատմել է Մերի Սուքիասյանը։

Մերի Սուքիասյան.

«Իմ մտահղացմանը ոչ ոք չէր հավատում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայկական արտադրանք մատների վրա կարելի էր հաշվել։ «Արտադրված է Հայաստանում» գրությամբ բրենդներ գրեթե չկային։ Ինձ ասում էին` Հայաստանում սա շատ ռիսկային քայլ է, դու «տակ կտաս», դա կլինի ժամանակի և գումարի կորուստ, իսկ մարդիկ, միևնույն է,  կնախընտրեն արտասահմանյան ապրանքները։

Հիշում եմ, վերադառնում էի այդ գործնական հանդիպումներից և ինքս ինձ ներշնչում՝ չմոռանաս այն, ինչ լսել ես, գնա քո ճանապարհով։ Եթե ես չլսեի  ներքին ձայնիս` ոչինչ չէր ստացվի։

Մայրիկիս հետ հաճախ էինք այցելում տարբեր պատկերասրահներ, թանգարաններ,  գեղեցկության հանդեպ իմ սերը առաջացել է դեռ այն ժամանակներից. փոքր տարիքում արդեն ցանկանում էի դառնալ դիզայներ՝ բայց ոչ թե հագուստի, այլ դեկորների։ Հնարավոր է, որ շուտով այս երազանքս էլ իրականացնեմ։ Ցանկանում եմ, որ հայկական զարդանախշերը լինեն ամենուր։ Ես չունեմ դիազայներական կրթություն։ Դիզայնն ինձ համար ստեղծագործություն է, ինքնարտահայտում, որը դարձել է բիզնես-նախագիծ։ Ուսումն ավարտելուց հետո ես ցանկանում էի ստեղծել շապիկներ, որոնց վրա կարող էի ներկայացնել հայկական խորհրդանիշները, գովազդել Հայաստանը ամբողջ աշխարհում։ Իմ բրենդը հենց այդպես էլ կոչվում է՝  «Շաբիգ»։ Միայն արդյունաբերական գործընթացը հասկանալու համար մեկ տարի  պահանջվեց։ Ինձ շատ օգնեցին սիրիացի իմ հայրենակիցները, որոնք այստեղ տեքստիլի արտադրություն էին բացել։ Ես շատ էի մտածում, ինչպես տարածել իմ  բրենդը, բայց արդյունքում ամեն ինչ ինքն իրեն ստացվեց։

Մեր առաջին ֆոտոսեսիան արել ենք Սևանի ափին, այն այնքան շքեղ ստացվեց, որ խոսակցություններ էին տարածվել, թե այն Մալդիվներում է արվել։ Մենք չփորձեցինք այս միֆը կոտրել՝ ասելով թող այդպես էլ մտածեն, միայն թող բրենդի մասին իմացվի։

Առաջին հաճախորդը օտարերկրացի էր՝ իմ ընկերուհին, որն  ուզում էր Հայաստանից որպես հիշողություն մի բան տանել։ Այդպիսի հուշանվեր դարձավ  մեր «Շաբիգը»։  Հիմա նրա ընկերները կիմանան Հայաստանի մասին և կգան այստեղ, սա ամենաբարձր գնահատականն է իմ աշխատանքի համար։ Այսօր շատերն են գնում իմ ճանապարհով,  և դա շատ է ուրախացնում ինձ։ Գնորդների վերաբերմունքը մեր արտադրանքի նկատմամբ խիստ փոխվել է։

Արտադրությունից առաջ սկսում ենք ուսումնասիրել պատմական գրքերը այն կերպարների մասին, որոնց պրինտները պետք է լինեն մեր շապիկներին, ապա գրաֆիկան, կտորի ընտրությունը, ներկերը։ Ես երբեք չեմ թաքցրել, որ կարուձեւն իմը չէ, բայց գործընթացի նրբությունները հասկանալու համար հաճախեցի համապատասխան դասընթացների։

Հայաստանում շատ զարգացած են թե՛ բարձր տեխնոլոգիների, թե՛տեքստիլ արդյունաբերության ոլորտները։ Ես փորձեցի միավորել այս երկու ուժեղ ոլորտները։ Մենք ծրագիր մշակեցինք, որը «կենդանացնում է» մեր շապիկները։ Ներբեռնում ենք հատուկ ծրագիր, պահում շապիկի պրինտի  վրա, սկանավորում, և հեռախոսով հայ թագուհին պատմում է իր մասին, կամ հնչում են մեր հայտնի կոմպոզիտոր Կոմիտասի երգերը։ Մենք ստեղծել ենք «խոսող» շապիկները, որն էլ  մեր խաղաքարտն է։

Առաջին ցուցադրությունը եղել է Երևանում 2017թ․, այնուհետև` Կիևում։   Հետո առաջարկություն եղավ ցուցադրութուն կազմակերպել Միլան, Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք քաղաքներից որեւէ մեկում։ Ես ընտրեցի վերջինը, քանի որ այստեղ ամենամեծ հայկական սփյուռքն է, իսկ ես կարծում եմ, որ առաջինը պետք է հայերը կրեն հայկականը։ Բեմ դուրս եկան մոդելները`հայկական ազգային հագուստով էին` տարազով։ Հանրությունը հիացած էր։

Արտասահմանում բոլոր ցուցադրությունների կազմակերպմանը օգնում են մեր հայրենակիցները։ Ես նրանց անվանում եմ դեսպաններ. գնելով մեր շապիկները` դուք նույնպես դառնում եք Հայաստանի դասպան։

Հայաստանն ու երեխաներս իմ հիմնական ներշնչանքի աղբյուրն են։ Արդեն 6 տարի է` բրենդը շուկայում գոյություն ունի, խնդիրն այն է, որ այստեղ շուկան փոքր է։ Մենք ունենք Նորաձևության և դիզայնի պալատ, որը միավորում է  հայ դիզայներներին և օգնում են անցնել դժվարությունները։

Ցավոք, վերջերս  մահացավ հիանալի ոճաբան Վիրջիլ Աբլոն, որն իմ կուռքն էր, ումից ես շատ բան եմ սովորել։

Համաճարակը շատ դժվար էտապ էր, երբ սկսում ես գնահատել յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր մարդու, մենք շատ ենք կարոտել կենդանի ցուցադրությունները։ Հույս ունեմ՝ իմ գլխավոր հաջողությունը դեռ առջևում է։

Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրն ունի հաջողության հասնելու հնարավորություն, ուղղակի պետք է գտնել այդ ստիմուլը եւ արթնացնել այն։ Ես դա արել եմ և ուրախ կլինեմ օգնել այդ ճանապարհին. նախեւառաջ` պետք է միշտ աշխատես քեզ վրա։ Երկրորդ կարեւոր գիծը համբերությունն է, ուղղակի լսել ինտուցիային և նկատել հնարավորությունները, որոնք տալիս է կյանքը, և երրորդը` դրական հայացքը աշխարհի նկատմամբ, աշխատեք միշտ լավի մասին մտածել»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է