Լրահոս 24/7

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ընդունել է մի շարք որոշումներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա ընդունել է մի շարք որոշումներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Համաձայն նշված որոշումների՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից վեց ամիս ժամկետով ազատվում են  ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող որոշ ապրանքները։

Նշված որոշումներն ուղղված են  ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական կայունացման և պարենային անվտանգության ապահովման արդի խնդիրների հաղթահարմանը, ինչպես նաև միջազգային շուկաներում նոր մատակարարների հայտնաբերմանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունել են ինչպես Խորհրդի, այնպես էլ Կոլեգիայի որոշումներ՝ պայմանավորված նշված ապրանքների առավել զգայուն լինելու հանգամանքով։

Նշված որոշումները.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N37 որոշում,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի N46 որոշում,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 12-ի N63  որոշում,

սահմանում են ապրանքների ցանկերը, ինչպես նաև մի շարք ապրանքների համար արտոնության տրամադրման պայմանները:

Ընդունված որոշումներն առաջնային ուղղված են բնակչության պարենի ապահովվածությանը և գնաճի զսպմանը։ Արտոնություն են ստացել տնտեսության հետևյալ կարևոր ճյուղերը՝ դեղագործություն, սննդամթերքի արտադրություն, մեքենաշինություն, շինարարություն, ոսկերչություն, թեթև արդյունաբերություն, լեռնահանքային արդյունաբերություն և արդյունաբերության մի շարք այլ ճյուղեր։

Թիվ 1

Recent Posts

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

44 minutes ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

17 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

19 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

20 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

22 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

22 hours ago