

Ռուսաստանում չեղարկվել են «Մաշինա վրեմենի» հայտնի ռոք խմբի բոլոր ծրագրված համերգները: Այդ մասին խմբի մենեջերն այսօր հայտնել է ՌԻԱ Նովոստի ռուսական լրատվական գործակալությանը:
Համերգները չեղարկելու պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ վերջին օրերին Կրեմլին սատարող լրագրողները, հրապարակախոսները, հեռուստամեկնաբանները և սոցցանցերի օգտատերերը խստորեն քննադատել են խմբի հիմնադիր, երգահան և երգիչ Անդրեյ Մակարևիչին՝ պատերազմի վերաբերյալ նրա հայտնած կարծիքների համար:
Մարտ ամսվա սկզբին Մակարևիչը սատարել է պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանը լքած անվանի արվեստագետներին:
Խոսքն ուղղելով պատերազմի աջակիցներին, Մակարևիչն իր բլոգում գրել է. «Լսում եմ գնացողների՝ Ալայի (Պուգաչովա, երգչուհի), Մաքսիմի (Գալկին, կատակերգու դերասան, Պուգաչովայի ամուսինը), Չուլպանի (Խամատովա, դերասանուհի), Զեմֆիրայի (Ռամազանովա, ռոք երգչոուհի) հետևից ձեր վնգստոցը: Ռուսաստանն է ձեզնից հեռացել, դուք … [հայհոյանք], որովհետև նրանք են Ռուսաստանն, այլ ոչ թե դուք»:
Մարտի 15-ին երաժիշտը «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստածրագրին տված հարցազրույցում դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը:
Երեկ Մակարևիչն իր բլոգում գրել է, թե Ռուսաստանում «Մաշինա վրեմենիի» համերգների չեղարկումը երկար պատմություն ունի:
«Մեզ արգելել են 1970-ականներին, 1982-ի սկզբին և 2014-ից հետո: Վաղուց ենք ապրում, կշարունակենք ապրել»,- գրել է Անդրեյ Մակարևիչը:
Աղբյուրը՝ Azatutyun.am:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…