Լրահոս 24/7

Հաագայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ է կազմակերպվել

Ապրիլի 20-ին Հաագայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված համերգ: Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

Համերգը կազմակերպել է Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ Հայաստանի դեսպանության հովանու ներքո։

Համերգին ներկա են եղել Նիդերլանդների խորհրդարանի և ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ընդգծել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ այդ ուղղությամբ շարունակական ջանքեր  գործադրելու:

Ելույթով հանդես են եկել նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը: Նա շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը Նիդերլանդներում հայ համայնքի կողքին կանգնելու համար։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաև խորհրդարանականներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ունեցած ավանդի համար և հույս հայտնել, որ Նիդերլանդների կառավարությունը ևս մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Դեսպանի ամբողջական ելույթը հասանելի է դեսպանության կայքում` հետևյալ հղումով.  https://netherlands.mfa.am/hy/:

Հիշատակի երեկոն ավարտվել է «Zwarte Zee»  հնգյակի կողմից հայ անվանի երգահանների ստեղծագործությունների կատարումներով։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

12 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

13 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

15 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

16 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

16 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

18 hours ago