Լրահոս 24/7

Սանկտ Պետերբուրգում չեղարկել են «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը

Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկել են Հայկական տարածաշրջանային երիտասարդական միության (ՀՏԵՄ) կազմակերպած «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը:

Այն նվիրվելու էր Հայոց ցեղասպանության օրվան: Այդ մասին ՀՏԵՄ-ն հայտնել է «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում:

Ցուցահանդեսը կազմակերպելու աշխատանքը սկսվել է այս տարվա հունվարին: Կազմակերպիչները նախապատրաստել էին մուլտիմեդիայի եղանակով ցուցադրանք: Բացմանը պետք է մասնակցեին բազմաթիվ պատվավոր հյուրեր, ԶԼՄ-ների աշխատակիցներ:

Ապրիլի 22-ից մայիսի 8-ը նախատեսված ցուցահանդեսի օրերին պետք է ցուցադրվեին կինոֆիլմեր: Ցուցահանդեսը պետք է տեղի ունենար «Ռուսաստան՝ իմ պատմությունը» թանգարանային կենտրոնում:

«Ամբողջությամբ համաձայնեցված ցուցահանդեսը չեղարկվել է վերջին պահին՝ մեզնից անկախ պատճառներով: Մենք ամեն ինչ արել էինք, որ միջոցառումը կայանար: Վերջին օրերին անդադար աշխատել ենք հարցը կարգավորելու համար, բայց լուծում չգտնվեց», – ասվում է ՀՏԵՄ-ի հաղորդագրությունում:

Սանկտ Պետերբուրգի Հայկական տարածաշրջանային երիտասարդական միութունը հրաժարվել է հայտնել ցուցահանդեսը չեղարկած անձի կամ կառույցի անունը:

«Դժբախտաբատ, մենք չենք կարող մեր կազմակերպության անունից մեկնաբանություն անել»,- ասել է ՀՏԵՄ-ի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ միությունը կփորձի ցուցահանդեսը կազմակերպելու այլընտրանքային տարբերակներ գտնել:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

10 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

11 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

13 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

13 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

14 hours ago