

Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսի, «Ֆեյսբուք» ընկերության հիմնադիր ու սեփականատեր Մարկ Ցուկերբերգի և մի խումբ այլ անվանի ամերիկացիների նկատմամբ:
Ցանկում ամերիկացի պաշտոնատար անձինք են, նրանց ընտանիքների անդամները, գործարար շրջանակների, գիտական աշխարհի և մամուլի բնագավառի ներկայացուցիչներ:
«Ի պատասխան հետզհետե ընդարձակվող հակառուսական պատժամիջոցների, Ռուսաստանը Միացյալ Նահանգների 29 քաղաքացիների արգելում է այցելել Ռուսաստանի Դաշնության տարածք: Ցուցակում ռուսատյացության քաղաքականությանը նպաստող մարդիկ են»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում, որի համաձայն, առաջիկայում այդ ցուցակը կընդլայնվի:
Ամերիկացիներից զատ Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել նաև Կանադայի 61 քաղաքացիների նկատմամբ:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…