Լրահոս 24/7

Ադրբեջանական պրոպագանդան սկսել է արշավը Փաշինյանի մոսկովյան այցի դեմ․ քաղաքագետ

«Ադրբեջանական պրոպագանդան սկսել է արշավը Փաշինյանի մոսկովյան այցի դեմ: Սա անուղղակի կարող է լինել այն բանի նշան, որ այցը չի «արդարացրել» Ադրբեջանի սպասելիքները կամ հույսերը:

Արդարացրե՞լ է արդյոք հայկական կողմի սպասելիքները: Այդ հարցի առնչությամբ պատկերը հարաբերական է: Ինչպես արդեն առիթ ունեցել եմ գրելու, Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունը ընդհանուր առմամբ գնահատում եմ բալանսավորված, առավել եւս այն իրավիճակում, որ առկա է այսօր Ուկրաինայի շուրջ: Գուցե դետալ է, սակայն օգտակար եմ համարում եւ այն, որ չեղավ համատեղ ասուլիս, որտեղ կարող էին հնչել սադրիչ հարցեր, կամ ՌԴ նախագահը կարող էր անել բաց կոշտ հայտարարություններ Ուկրաինայի, Արեւմուտքի հասցեին, եւ բոլորովին ցանկալի չէր, որ դա հնչեր Հայաստանի վարչապետի հետ համատեղ հարթակում: 

Եթե որեւէ մեկը կարծում էր, թե Հայաստանի վարչապետը գնալու եւ գրողի ծոցն էր ուղարկելու Պուտինին կամ գրողի ծոցն էր ուղարկելու եւ չէր գնալու, դա, իհարկե, կարծիք է, բայց քաղաքականության հետ ընդհանուր ոչ մի բան չունեցող:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ ընդհանուր առմամբ բալանսավորված հայտարարությունն ինքնին դեռ քիչ է, եւ առանցքայինը այն աշխատանքն է, որ ենթադրելու է հետագա ժամանակը: Ի վերջո, պարզ է, որ ռուսական կողմը ձգտելու է ստանալ իր համար առավելագույնը, հայկական էլ, բնականաբար, ձգտելու է պահպանել այդ թեկուզ հարաբերական բալանսը, եւ, իհարկե, իր հերթին փորձելու է հասնել առավելագույնին:

Այդ ամենը կախված է նրանից, թե ինչքան կլինի «Պուտինից ներքեւ» մակարդակներում հայկական կողմի արդյունավետ աշխատանքի կարողությունը: Իսկ այստեղ հայկական կողմի համար իրավիճակը բավականին խրթին է ավելի քան տասնամյակ, մի շարք պատճառներով, ընդ որում՝ թե՛ ներռուսական, թե՛ ներհայկական: Բայց, ինչքան էլ տարօրինակ չհնչի, այն, որ Ռուսաստանն այսօր «նեղն» է, որոշակիորեն կարող է լինել հայկական կողմի համար այդ իմաստով օգտակար գործոն»,-գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

14 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

15 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

15 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

15 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

16 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

16 hours ago