Լրահոս 24/7

Հ․ Արշակյանը մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացմանը

Ապրիլի 22-ին Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Ներկա են եղել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրների դիվանագիտական կորպուսները ներկայացնող դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը եւ Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ռուսական համայնքի ներկայացուցիչներ:
Այս տարի լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այդ հոբելյանի շրջանակում է անցկացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը, որն այս անգամ տեղի է ունենում Ստեփանավանում:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ արձանի բացումը վկայում է Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային կապերի, հարուստ ավանդույթների եւ բարեկամական սերտ հարաբերությունների մասին: Նա համոզմունք է հայտնել, որ Պուշկինի ստեղծագործությունը համաշխարհային ժառանգություն է, նրա պատվին հուշարձաններ տեղադրված են աշխարհի շատ քաղաքներում: Հայաստանում հուշարձաններ են կանգնեցված Երեւանում, Գյումրիում, Ստեփանավանում:

1937թ. գործում է Պուշկինի անվան դպրոցը, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կրում է մեծ բանաստեղծի անունը:
«Մեծ է այսօր արձանի բացման նշանակությունը: Դա հաստատվում է Ռուսաստանի մեծ զավակի հանդեպ հարգանքով եւ վառ վկայությունն է բարեկամության ու փոխըմբռնման դարավոր ավանդույթների, որոնք ձեւավորվել են մեր ժողովուրդների միջեւ: Խորհրդանշական է, որ արձանը կանգնեցվում է մեր երկրների համար նշանակալից այս տարում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Բացման խոսքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարեւը խորհրդանշական է համարել արձանի բացումը՝ նշելով, որ այն երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւս մեկ խոսուն վկան է:
Վերջին երեք տարիների ընթացքում հուշարձանի բացման անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը:

Նա երախտագիտություն է հայտնել հուշարձանի քանդակագործ 90-ամյա Շավարշ Հովհաննիսյանին ստեղծագործ մտքի եւ Պուշկինի կերպարի ճշգրիտ վերարտադրման համար:
Այնուհետեւ աշակերտներն արտասանել են նշանավոր բանաստեղծի ստեղծագործություններից, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել մեծանուն բանաստեղծի հուշարձանի մոտ:
Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության՝ Հակոբ Արշակյանը եւ Վիկտոր Բոնդարեւը ծառ են տնկել հուշարձանին հարող տարածքում:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

4 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

4 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

5 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

5 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

6 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

6 hours ago