Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առիթով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետը ՀՀ նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ բարձր կարգավիճակում՝ ի շահ պետականության և ժողովրդի։
Վահագն Խաչատուրյանն այսօր դառնում է 63 տարեկան:














