

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստին ասաց, որ իր բոլոր այցերի արդյունքները ներկայացնում է Արցախի իշխանությանը, խորհրդարանական մեծամասնությանը և պատրաստակամ է խորհրդարանական ընդդիմության հետ ևս քննարկել, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից՝ թերևս հասկանալի պատճառներով, որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և դնեն իրենց գործունեության հիմքում:
Նա նկատեց, որ 2020 նոյեմբերից հետո բոլոր օտարերկրյա այցելից առաջ լուրեր են տարածվում, թե պետք է ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պետք է հանձնվի Ադրեջանին:
«Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի, կամ շրջանառության մեջ դրված լինի: Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով ստիպված եմ արձանագրել, որ Արցախը իր չէ, առարկա չէ որ հանձնես, կամ չհանձնես, Արցախը առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է, եթե մենք Արցախը հանձնող լինեինք 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովեինք արցախցիների վերադարձը իրենց տներ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք նույնիսկ ըդնհակառակը աննախադեպ ծավալի ներդրումներ են անում, որովհետև Արցախը պահել նշանակում է արցախցուն պահել Արցախում: «Հայաստանը պահել նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել, իսկ սա առանց խաղաղության հնարարավոր չէ, բացառում եմ որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման՝ այդ թվում Արցախի հանրության բոլոր շերտերի հետ: Սա երկաթյա երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»,-ասաց նա:
Նա նաև տարօրինակ համարեց 2021 թվականի նոյեմբերի իննի փաստաթղթի հետ համեմատությունները, քանի որ իրավիճակը այլ էր: Նա նշեց, որ այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է, դա հինգ կետն է և դրան մեր արձագանքը:
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…
Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…