Լրահոս 24/7
22.04.2022

Կարիք չկա հանրահավաքը ներկայացնել որպես հերոսություն․ Թորոսյանն անդրադարձել է Սաղաթելյանի կոչին

Կարիք չկա հանրահավաքը ներկայացնել որպես հերոսություն․ Թորոսյանն անդրադարձել է Սաղաթելյանի կոչին

«Քիչ առաջ լսեցի իմ վաղեմի ընկեր Իշխան Սաղաթելյանի կոչը՝ բողոքի գործողությունների վերաբերյալ։

Նախ, եկեք ֆիքսենք, որ սկսած 2018 թվականից մեր երկիրը ժողովրդավարական երկիր է և ցանկացած քաղաքացի կամ կամ քաղաքական ուժ իրավունք ունի իր կարծիքը արտահայտել խաղաղ հավաքների միջոցով և կարիք չկա դա ներկայացնել, որպես հերոսություն՝ ի հակառակ մինչև 2018 թվականի եղած ժամանակահատվածի, երբ ՀՅԴ կոալիցիոն գործընկերների կողմից բանեցվող բռնաճնշումների պատճառով բողոքի ցույցերին մասնակցելը իսկապես հերոսություն էր պահանջում։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա մոռացել է։

Հաջորդը, 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունը ճանաչվել է որպես օրինական և իրավաչափ հենց նույն ՀՅԴ կողմից, երբ ՀՅԴ անդամները, այդ թվում հենց Իշխան Սաղաթելյանը հետհեղափոխական կառավարության մաս կազմեցին։ 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները ոչ-ոք չի բողոքարկել, իսկ 2021 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկումից հետո մնացել են անփոփոխ և օրինական ուժի մեջ են մտել՝ ձևավորելով լեգիտիմ ԱԺ և դրանից բխող լեգիտիմ կառավարություն։

Հետևաբար հարգելի պարոն Սաղաթելյան, սիրելի Իշխան, մեր երկրում կա օրինական, լեգիտիմ իշխանություն, որը ներկայացնում է ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ անկախ թե ում են նրանք ընտրել։ Այս ամենը թվարկում եմ, որպեսզի չզարմանաք, երբ խաղաղ հավաքներ կազմակերպելիս ձեր պատկերացրած զանգվածային աջակցությունը չստանաք մեր քաղաքացիներից՝ ի հակառակ 2018 թվականի ոչ բռնի հեղափոխության, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը վստահ էր, որ այդ ժամանակվա իշխանությունը լեգիտիմ չէր և չէր ձևավորվել մեր քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ։

Եվ վերջում՝ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական պայքարի և իշխանության հասնելու գործիք դարձնելու մասին։ Այս արատավոր տեղապտույտը պետք է դադարեցվի։ Պետք է դադարեցվի հենց Արցախի համար։ Արցախի հիմնախնդրի վրա տարբեր քաղաքական ուժեր Հայաստանում եկել են իշխանության, զրկվել են իշխանությունից, պահել են իշխանությունը և հիմա էլ ուզում են վերցնել իշխանությունը՝ շրջանցելով իշխանություն ձևավորելու հիմնարար մեխանիզմը, ընտրությունները։ Չի ստացվելու շրջանցել այդ մեխանիզմը հարգելի ընդդիմադիր գործընկերներ, չի ստացվելու։

Իսկ Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու մեր հանձնառությունը, հենց Արցախի և Հայաստանի շահերից ելնելով, չի չեղարկվելու։ Խաղաղ ճանապարհով կարգավորման այլընտրանքը պատերազմն է հարգելի քաղաքացիներ։ Խաղաղության օրակարգը մերժող քաղաքական ուժերը հենց դա են ուզում՝ անկանխատեսելի և աղետալի արդյունքներով»,-գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Իշխան Սաղաթեյանի կոչին, որտեղ նա հայտնում է, որ դուրս են գալու փողոցային պայքարի:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է