

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա առիթով:
ԱՀ նախագահի ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան,
Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ և հղել լավագույն բարեմաղթանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում մենք չափազանց կարևորում և բարձր ենք գնահատում յուրաքանչյուր ջանք՝ ուղղված մեր ժողովրդի միասնությանն ու համախմբմանը, հայոց պետականության շարունակական ամրապնդմանը, մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հետևողական զարգացմանն ու զորացմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին»:
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…