

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր անցկացվել է «Նոր օրենսդրությունն ու նորմատիվ փոփոխությունները Ռուսաստանյան գինեգործության ոլորտում․ Ազգային կոնյակի կոդ ծրագիրը գինեգործական արտադրանքի որակի և հետագծելիության միասնական մոնիտորինգային համակարգում» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
Հայաստանի տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է խաղողագործության և գինեգործության արդի վիճակը երկրում, արտադրության ծավալները, արտահանման ու դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմները՝ ներառյալ որակի և անվտանգության պահպանման ուղղությամբ ներդրված մեթոդները։
Ավետիսյանը նաև մանրամասնորեն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բավականին ակտիվ համագործակցությանն այս ոլորտում, խոսել արտահանման ծավալների, դրանց ավելացման ու զարգացման միտումների մասին։
«Այս պահին մենք բավականին ինտենսիվ համագործակցություն ենք ծավալել ՌԴ Սննդի որակի և տեխնոլոգիայի հիմնարար և կիրառական հետազոտությունների լաբորատորիայի հետ, որի գիտական ներուժը և տեխնիկական զարգացումները հետագայում ակտիվորեն կօգտագործվեն մեր կադրերի վերապատրաստման և Հայաստանի Հանրապետության իզոտոպային բանկի ստեղծման գործում»,- նշել է պարոն Ավետիսյանը։
Կոնֆերանսի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև այլ երկրների ներկայացուցիչների հետ։
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…