Լրահոս 24/7

Վերադառնալու համար բայրաքթարի ամբասադոր դարձած ողբի սպեկուլյանտները կմնան այնտեղ, ուր ուղարկվեցին 2018-ին. Ալեքսանյան

«Այսօր լրանում է 4 տարին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դուրս եկավ փողոց հանուն ժողովրդավարության,  հանուն իր իրավունքների, հանուն պետականությունն ու ժողովրդին քամող կոռուպցիոն մեքենայի մերժման։ Քաղաքացին դուրս եկավ ու թելադրեց իր կամքը, թելադրեց իր իշխանությունը, իր կանոնները։

Այսօր, սիրելի քաղաքացի, քեզ փորձելու են համոզել, որ դու սխալվել ես։ Սխալվել ես, երբ ելել ես անարդարության դեմ, երբ ելել ես կոռուպցիայի դեմ, երբ ելել ես թալանի դեմ։ 

Փորձելու են համոզել, որ հենց քո այդ պայքարն ու պայքարում քո տարած հաղթանակն էին պատճառը, որ տեղի ունեցավ պատերազմական պարտությունը։ Փորձելու են համոզել, որ եթե ինքդ քեզ որոշողի ու կամ արժեքավոր մեկի տեղ չդնեիր, թողնեիր, որ մարդիկ Բադեն-Բադենի կազինոներից Տանզանիայի առյուծի որսի սավաննաներ ու հակառակ ուղղություններով կյանք վայելեին, իրենց փեսաներն էլ տարբեր ստրատեգիական նշանակության պետական օբյեկտներ գրպանեին ջրի գնով, քավորներն ու սանիկները էս կամ էն ապրանքի ներմուծման մենաշնորհն ունենային երկրում, որդիները, եղբայրների որդիները կամ չծառայեին բանակում, կամ Երևանում մի զորամասի վրա գրանցված կյանք վայելեին, ԴԱՀԿ պետերը պանամաներում 700 և ավել միլիոն դոլար ունենային պահած, այ այդ ժամանակ վստահաբար պատերազմում պարտությունը տեղի չէր ունենա։ Քեզ, սիրելի քաղաքացի, սա փորձելու են համոզել անդադար, փորձելու են համոզել չտեսնված լկտիությամբ։

Բայց ես վստահ եմ, որ դու դրան չես հավատալու։ Չես հավատալու ոչ էն պատճառով, որ հիմա Հայաստանում կա անսախալական ու կամ իդեալական կառավարող կուսակցություն, այլ այն պատճառով, որ Հայաստանում այլևս դու ես ընտրում կառավարող ուժը, ու դու այս ու հաջորդ բոլոր կառավարող ուժերին փոխելու ես միայն ավելի լավով ու միայն քո կամքով, իսկ սեփական կերակրատաշտը կարոտած ու դրան վերադառնալու համար Բայրաքթարի ամբասադոր դարձած ողբի սպեկուլյանտները հավերժ մնալու են էնտեղ, ուր դու նրանց ուղարկել ես 2018-ին»,-գրել է ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

51 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago