ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Գուտերեշի գրասենյակի ապրիլի 22-ին տարածած հաղորդագրությունը։
«Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա: Նա ապրիլի 28-ին աշխատանքային հանդիպում կանցկացնի Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասված է հաղորդագրության տեքստում:
Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունն ընդգծել է, որ Գուտերեշը նախատեսում է հանդիպել ՄԱԿ-ի այն գործընկերների հետ, որոնք աշխատում են Ուկրաինայում՝ նրանց հետ բնակչությանը մարդասիրական աջակցություն ցույց տալու ընդլայնմանն ուղղված ծրագրերը քննարկելու համար: