

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը երեկ ԱԺ գործընկերների և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ այցելել է մարզի մի քանի բնակավայրեր, այդ թվում Ծաղկահովիտ խոշորացված համայնք։
Այս մասին Թորոսյանը գրել է.
«Քաղաքացիների հետ հանդիպումից հետո այցելեցինք Ծաղկահովիտի առողջության կենտրոնի նոր կառուցվող շենքի շինհրապարակ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։
Առողջության կենտրոնի նոր շենքի շինարարության նախագիծը հնարավոր էր դարձել իրականացնել դեռ 2019 թվականին՝ պետական բյուջեի եկամուտների գերակատարման շնորհիվ, իսկ շինարարությունը սկսվել էր 2021 թվականին։ Այցելության պահին շինարարական աշխատանքները վերսկսման փուլում էին, քանի որ եղանակային պայմանները Ծաղկահովիտում վերջերս էին բարելավվել։
Կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ աշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թվականին, որից հետո Ծաղկահովիտ խոշորացված համայնքը կունենա ժամանակակից առողջության կենտրոն՝ բոլոր անհրաժեշտ ծառայություններով»։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…